Թիվ 4/28 ընտրատեղամասում մինչև քվեարկության ավարտը հերթեր էին. որոշ մարդիկ հեռանում էին՝ առանց քվեարկելու

Թիվ 4/28 ընտրատեղամասում, ի տարբերություն մյուս ընտրատեղամասերի,
քվեարկության
ողջ
ընթացքում
հերթեր
և
կուտակումներ
էին
առաջանում,
դրանք
անգամ
չէին
ավարտվել
օրվա
վերջին,
երբ
մյուս
ընտրատեղամասերում
արդեն
հատուկենտ
քվեարկողներ
էին:

Ժամը 18:30-19:00-ի դրությամբ հերթն այնքան էր կուտակվել, որ քաղաքացիներն արդեն բողոքի
ալիք
էին
բարձրացնում:
Քաղաքացիներից
մեկը
հայտնեց,
որ
արդեն
չորրորդ
անգամ
է
գալիս
քվեարկության,
սակայն
կրկին
իր
հերթը
բավականին
հեռու
է:
«Չեմ
հասկանում,
ինչից
է,
որ
ոչ
մի
անգամ
իմ
հերթը
չի
գալիս,-ասաց նա,-ներսում,
ասես,
մեղր
են
բաժանում»:

Հերթում կանգնած քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ ինքն արդեն քառասուն րոպե է` կանգնած է, և այդ ընթացքում վստահված անձանցից մեկը ժամանակ առ ժամանակ դուրս է գալիս և ներս հրավիրում լրացուցիչ ցուցակում ընգրկված անձանց:

Այս ընտրատեղամասը տարբերվում է մյուսներից նաև իր անհարմար պայմաններով. այն գտնվում
է
բնակելի
շենքի
առաջին
հարկում,
որի
մուտքում
և
նախասրահում
հերթեր
են
գոյացել:
Նեղ
ու
անհարմար
ընտրասենյակում
և
նախասրահում
օդը
բավականին
ծանր
է,
և
որոշ
մարդիկ,
չդիմանալով
պայմաններին,
պարզապես
հեռանում
են:

Ընտրատեղամասում 1900 ընտրողներից 18:30-ի դրությամբ
քվեարկել
էր
մոտ
960 ընտրող:
Այստեղ
նաև
58 լրացուցիչ
ընտրող
կար,
որոնցից
50-ը
այդ
պահի
դրությամբ
արդեն
քվեարկել
էր:



Անի Գասպարյան


ankakh.com

«Ընտրություններ 2012»  իրավական
նախաձեռնությունը
մայիսի
6-ին
համագործակցում
է
մի
շարք
լրատվամիջոցների
հետ,
այդ
թվում
՝
ankakh.com-ի։