Մալաթիա–Սեբաստիա համայնքում փող բաժանելը շարունակվում է

Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիայի 7/23 ընտրատեղամաս է եկել առանց պետհամարանիշի մի մեքենա, որի մեջ գտնվող անհայտ անձը սկսել է 10.000 դրամներ բաժանել ընտրատարածքում գտնվող քաղաքացիներին:ՀԱԿ-ի վստահված անձը՝ Գոհար Սիմոնյանը, նկատելով դա, հայտնել է հանձնաժողովի նախագահին՝ Տիգրան Արմիկյանին: Վերջինս պատասխանել է՝ «Ի՞նչ կա որ, կարողա պարքա»:

Տաթև Վերդոյան