Թիվ 26/06 ընտրատեղամասում ՀԱԿ վստահված անձը մի շարք խախտումներ է նկատել

Թիվ 26/06 ընտրատեղամասում (Եղվարդ) առավոտվանից
լարված
մթնոլորտ
է
եղել.
տեղեկացնում
է
ՀԱԿ
վստահված
անձ
Արթուր
Տիգրանյանը:

Նրա խոսքով, հանձնաժողովի ներկայացուցչի` Նվեր Գրիգորյանի
գոյությունը
ձևական
բնույթ
է
կրում,
փոխարենը
բոլոր
հարցերով
զբաղվում
է
հանձնաժողովի
քարտուղար,
Հանրապետական
կուսակցության
ներկայացուցիչ
Սահակ
Արմենակյանը:

«Ես այսօր նրա հետ բազմաթիվ վիճաբանություններ եմ ունեցել,-ասաց Արթուր Տիգրանյանը,-օրինակ, մի քվեարկող, իբր պատահաբար, նույն գույնի ծրար վերցրեց, հետո ցանկացավ փոխել, ես թույլ չտվեցի, պայքարեցի, որ անվավեր ճանաչվի: Կամ էլ, օրինակ, ընտրողը եկավ, ընտրեց կուսակցությանը, հետո միանգամից
ասեց,
թե
սխալ
է
ընտրել,
պետք
է
հանրապետականին
ընտրած
լիներ,
ապացուցելու
համար
էլ
ասաց,
թե
Հանրապետականի
տոմս
ունի,
որը
կարող
է
ցույց
տալ:
Ես
թույլ
չտվեցի,
որ
նորից
ընտրի,
դրա
համար
նույնպես
վիճաբանություն
եղավ
Սահակի
հետ:
Այդ
կինը
պարզապես
թողեց-փախավ,
որ
չբացահայտվի,
թե
ինքն
ով
է»:

Ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի, այս ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան»
կուսակցության
թեկնածուի
շահերը
պաշտպանում
է
Հանրապետական
կուսակցությունը:
Նա
նաև
հայտնեց,
որ
ընտրատեղամասում
Հանրապետական
կուսակցության
միանգամից
3 վստահված
անձ
է
եղել,
ինչը
նույնպես
օրենքի
խախտում
է:

«Ես դրա համար նույնպես վիճեցի և ստիպեցի, որ մյուս երկուսը դուրս գան ընտրատեղամասից, որովհետև նրանք ուղղորդում էին ընտրողներին,-ասաց նա,-սակայն
նրանք
դուրս
չեն
եկել,
ընդամենը
մի
կողմ
քաշված
նստած
են»:

ՀԱԿ վստահված անձի պատմածը ստուգելու համար մոտեցանք ընտրասենյակի մի անկյունում
նստած
երկու
անձանց,
ովքեր
առանց
վկայականի
էին:
Նրանցից
մեկը
խոստովանեց,
որ
Հանրապետական
կուսակցության
վստահված
անձ
է
և
գրպանից
հանեց
վկայականը,
մյուսն
էլ
ասաց,
թե
պարզապես
հետևում
է
քվեարկությանը:
Մեր
դիտողությունից
հետո
միայն
ընտրատեղամասի
հանձնաժողովի
նախագահը
նրանց
դուրս
հրավիրեց
ընտրատեղամասից:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում առաջադրված են ՀԱԿ ներկայացուցիչ
Լևիկ
Խաչատրյանը,
ՕԵԿ
ներկայացուցիչ
Տիգրան
Ղալեչյանը,
ԲՀԿ
ներկայացուցիչ
Մելիք
Մանուկյանը
(Աբովյանի
շշերի
գործարանի
տնօրեն)
և
անկուսակցական
Խաչիկ
Ավետիսյանը:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից
իրականացվող
«Ընտրություններ
2012» իրավական
նախաձեռնության
շրջանակներում
դիտորդական
առաքելություն
իրականացնող
Տաթևիկ
Համբարձումյանը
նույնպես
արձանագրեց
խախտումները:

Անի Գասպարյան 


ankakh.com

«Ընտրություններ 2012»  իրավական
նախաձեռնությունը
մայիսի
6-ին
համագործակցում
է
մի
շարք
լրատվամիջոցների
հետ,
այդ
թվում
՝
ankakh.com-ի։