ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՊՆ. Մեծ Մասրիկում ժամկետային զինծառայողների քվեարկություն չի եղել

«Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության 080-080-804 թեժ գծին մայիսի 6–ին՝ ժամը 10։10, ահազանգ
էր հնչել այնմասին, որ թիվ 23 ընտրատարածքի Մեծ Մասրիկի ընտրատեղամասում
զինվորականները քվեարկել են առանց փաստաթղթերի։
ՀՀ պաշտպանության
նախարարությունը այս ահազանգի վերաբերյալ տեղեկացնում է, որ նշված ընտրատեղամասում
զորամասերի ընտրողների ցուցակներով ժամկետային զինծառայողների քվեարկություն չի կատարվել:
ՊՆ տեղեկատվութան և
հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է. «ՀՀ Գեղարքունիքի մարզի
Մեծ Մասրիկ գյուղում (23/57 ընտրատեղամաս) գրանցված են և բնակվում են ՀՀ ԶՈւ տարբեր
զորամասերում ծառայող սպաներ, ենթասպաներ և պայմանագրային զինծառայողներ, որոնք հաշվառված
են եղել բնակավայրի ընտրողների ցուցակներում, ընտրություններին մասնակցել են ընդհանուր
հիմունքներով, զորամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկված չեն եղել: Նշված ընտրատեղամասում
զորամասերի ընտրողների ցուցակներով ժամկետային զինծառայողների քվեարկություն չի կատարվել»:
Հիշեցնենք, որ երեկ «Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնության շրջանակում ստացվել է 140 ահազանգ։
