1/16 ընտրատեղամասում խախտվում է ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը

1/16 ընտրատարածք մտնելիս առաջինը, որ նկատում ես, աջում գտնվող քվեախցիկն է, որում կատարվող ամեն ինչ տեսանելի է` թիկունքով
դեպի քեզ կանգնած ընտրողի ցանկացած գործողություն նկատում ես:

Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գարեգին Ղոնյանը, նկատառմանը, թե խախտվում
է քվեարկության գաղտնիությունը, նշում է, որ վստահված անձինք իրենց համաձայնությունը
տվել են, հետևաբար ամեն ինչ ն
որմալ է:

Ընտրատեղամասում գտնվելու
տասնհինգ րոպեների ընթացքում  չորս անձի օգնում
են քվեարկել: Մի կին առանց արձանագրության փորձում էր հարևանուհուն օգնել`
«մեկ ա գիտեմ, թե ումն ա ընտրելու, օգնեմ, սխալ չնշի»: Մի այլ տատիկ օգնության է կանչում քվեախցից. «Օգնեք, հանրապետականին պիտի ընտրեմ»:




Հայկուհի Բարսեղյան



ankakh.com

«Ընտրություններ
2012»  իրավական նախաձեռնությունը մայիսի
6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝ ankakh.com-ի։