ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ստորագրել են այլ անձանց փոխարեն
Թիվ 30 ընտրատարածքի 30/27 ընտրատեղամասում (ք. Վանաձոր) ընտրության մասնակցած անձանց` անձը հաստատող փաստաթղթերում դրված դրոշմակնիքները, 3 ժամ չանցած, անհետացել են, այնինչ ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ կետով`դրոշմակնիքները պետք է պահպանվեն առնվազն 12 ժամ:
Այս նույն ընտրատեղամասում արձանագրվել է նաև երկու անճշտություն: Անձինք գրանցման ցուցակում ստորագրել են այլ անձանց փոխարեն: Ժամը 11.27 դրությամբ՝ դրանց վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել:
Ադրինե Թորոսյան
«Ընտրություններ 2012» իրավական նախաձեռնությունը մայիսի 6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝ «Հետք» օնլայնի։
Source Url:
