ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարտունիում ծեծել են վստահված անձանց, ԲՀԿ–ի տեսախցիկն են կոտրել
Մարտունու ԲՀԿ կենտրոնական
գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որ թիվ
24 ընտրատարածքում տեղի են ունենում բազմաթիվ խախտումներ. «Զոլաքարի 24/26 տեղամասում
ԲՀԿ անդամի ձեռքից վերցրել են տեսախիցը, կոտրել են, վստահված անձանց ծեծի են
ենթարկել և հանել են դուրս, ընտրողների հետ մտնում են ներս գյուղապետը և նրա
մերձավորները»,– ասված է հաղորդագրության մեջ:
Գրասենյակի հաղորդմամբ՝ Ն.Գետաշենի 24/15
ընտրատեղամասում աշխատող ԲՀԿ վստահված անձը արձանագրել է, որ գյուղապետ Կարո
Գևորգյանը ընտրատեղամասի հենց մուտքի մոտ բացահայտ գումար է բաժանում ընտրողներին:
Տեղամասերից մեկից հեռացրել են «Շահեն» ՀԿ–ի դիտորդներին։
Կուսակցության տարածքային կառույցը
խախտումները վերացնելու պահանջով դիմել է թիվ 24 ընտրատարածքային ընտրական
հանձնաժողովի նախագահ Ս.Ղազարյանին և իրավապահ մարմիններին, սակայն դեռ արդյունք
չկա: Հաձնաժողովի նախագահը հրաժարվել է գրանցամատյանում ընտրախախտումների
վերաբերյալ գրառումներ անել:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի»
080-080-804 թեժ գծին անազանգ ստանալուց հետո իրավական շտապ օգնության մեքենան մեկնել
է դեպքի վայր։
Մարտունու «Զանգակ» հեռուստաընկերության լրագրողը
www.hra.am –ին հայտնում է, որ ընտրատեղամասում խոսել է
վստահված անձանց հետ, սակայն բռնության դեպքը ոչ ոք չի հաստատել։
