Թեժ գծին ստացած ահազանգերի լրահոս (լրացված)

22:48


24 ընտրատարածքում ըստ թեկնածուներից մեկի վստահված անձանց հանում են դուրս։

22։35


Նուբարաշենի 13/34 ընտրատեղամում ծրարի վրայի կնիքները չի երևում։ Դրա հետևանքով 120-ից ավելի քվեարերթիկ անվավեր է ճանաչվել։

22:30


24/29, 24/30, 24/31, 24/32 ընտրատեղամասերում վստահված անձանց հանում են դուրս։


20/09


6/10՝ ընտրատարածքում վեճ է բռնվել հանձնաժողովի անդամների և վստահված անձանց միջև։

Ժամը 20։00–ին Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում ավարտվեց քվեարկությունը։

19/57


Արտմեդ բժշկական հաստատությունում միայն մեկ անձի համար են բերել շրջիկ արկիղ քվեարկելու համար, այլ հիվանդները հնարավորություն չեն ունեցել քվեարկել։
Ընտանիքի 2 մահացած անդամի անունները եղել են ընտրացուցակում

19:22 «Արթ Մեդ» բժշկական կենտրոնում բուժում ստացող Հ.Ս.–ն և նրա հետ բուժում ստացող ևս երկու հոգի ակընկալել են, որ շրջիկ արկղի միջոցով կմասնակցեն ընտրություններին, սպասել են, սակայն շրջիկ արկղը չեն բերել:

19:20


Էրեբունի համայնքի թիվ 11/08 ընտրատեղամաս՝ընտրողը պահանջում է բացատրել, թե ինչու է անհետացել անձնագրի կնիքը։ http://new.csi.am/hy/events/2012/05/06/erebuni-video     

19:15


Գյումրի. «Մի փոքր կասկածում ենք, որ քրեական գործ կհարուցվի»։http://new.csi.am/hy/events/2012/05/06/gyumri.camera  

19։12


Շիրակի մարզի թիվ 36 ընտրատեղամաս՝ ՀԱԿ նախընտրական շտաբի համակարգող Գոռ Աթոյանը որպես ահազանգ նշեց միայն թանաքի հետ կապված խնդիրները: http://new.csi.am/hy/events/2012/05/06/artik 

19:00 


34/04 ըտրատարածում քվեատուփը կնքված չէ: Հանձնաժողովի նախագահին ներկայացվել է գրավոր դիտարկումը, սակայն վերջինս հրաժարվում է այն ընդունել: 

18:33


6/07`հանձնաժողովի նախագահը վատացել է, ընտրությունը դադարեցվել է: ՔՀԻ դիտորդի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահի ճնշումը բարձրացել է, տեղափոխվել է հիվանդանոց։ 15-20րոպեով դադարեցվել է ընտրությունը. դիտորդները և վստահված անձինք նշել են, որ այդ ընթացքում իրավիճակը վերահսկելի է եղել, ոչ մի խախտում չի արձանագրվել։   

18։27 


Աշոցքի 33/19 ընտրատեղամաս` քվեարկության բոլոր ծրարները կնքվել են անհատական կնիքով, ինչը հիմք է հանդիսանում տեղամասի ընտրությունները անվավեր ճանաչելու համար: Այդ տեղամասում ընտրությունն ավարտվել է:

17։56 


1/11՝ քաղաքացիան մասնակցել է քվերկությանը, անձնագրի մեջ դրվել է դրոշմակնիք, որը մի քանի րոպեից անհետացել է։

17:50


Կապանում կին թեկնածուի որդուն ռետինե մահակով ծեծել են:http://new.csi.am/hy/events/2012/05/06/kapan-violence  

17։25 


Սյոնիքի մարզի տարբեր ընտրատարածքներ՝  անձնագրի վրա դրված կնիքը 15-20 րոպե հետո վերանում է` ցնդում է: Հանձնաժողովի անդամները չեն ստուգում ընտրողի անձնագրի մեջ կնիքի բացակայությունը:

17:20 


Կապանի 38/05 տեղամաս` Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը քվեարկության մասնակիցների տարբեր թվեր են ներկայացնում։ http://new.csi.am/hy/events/2012/05/06/kapan 

17:10


Ջերմուկի 39/51 ընտրատեղամասի մոտ շրջում է ՀՀԿ պաստառով մեքենա:http://new.csi.am/hy/events/2012/05/06/jermuk  

17։00


5/24, 5/25՝ տեղամասում կան ոստիկաններ, վստահված անձը նշաններ է տալիս, փորձում է հասկացնել, թե ում ընտրեն, դիտորդը ուղեկցում է անձին քվեախցիկ։

16։35


 27/09 Բյուրեղավան՝ դիմողը հաշվառված է Բյուրեղավան 22 շենք բն.16 հասցեում: Ընտրացուցակում տեսել է, որ նույն հասցեի տակ նշված Արտաշ (Արտուշ) և Բեգլարյանների տվյալները: Թեև, վերջիններս շուրջ 6 տարի է բացակայում են Հայաստանից, սակայն գրանցամտյանում կատարված են ստորագրություններ այն մասին, որ ամուսինները մասնակցել են ընտրությանը:


Կատարվածի մասին Դիմողը հայտնել է ՔՀԻ դիտորդին, իսկ վերջինս էլ տեղի ունեցածի մասին գրավոր հայտնել է իր դիտարկման մեջ: 

17:40


9/2՝ ահազանգ է ստացվել, որ ընտրատեղամասում (Մետաքսի գործարան) ծանր ու լարված իրավիճակ է, իրականացվում է համընդհանուր ուղղորդում, ընտրատեղամասում արձանագրվեց կրկնակի քվեարկության դեպք։ Դեպքի վայր մեկնել է մեքենա, այդպիսի բան չի արձանագրվել։

17:30


Նախաձեռնության Իջևանի խումբը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Ուսանողական 3 հասցեում գտնվող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղակայված 41/28 ընտրական տեղամասի մուտքի մոտ չկար «ընտրական տեղամաս» ցուցանակը: Այս մասին տեղյակ է պահվել հանձնաժողովի նախագահ Սիրակ Աղասարյանին: Սակայն խմբի այնտեղ գտնվելու ժամանակ «ընտրական տեղամաս» անվանումով ցուցանակ այդպես էլ չտեղադրվեց:

17:10


7/1` Ահազանգ է ստացվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի կողմից։ Նա ոստիկանին խնդրել է պահպանել օրենքով սահմանված կարգը, 2 վստահված անձինք միաժամանակ գտնվում են շենքի ներսում: Դրան ի պատասխան ոստիկանի ներկայությամբ վստահված անձը հայհոյել է լրագրողին, սակայն ոստիկանը ոչինչ չի ձեռնարկել:  

17:00


Մալաթիա–Սեբաստիա համայնքում փող բաժանելը շարունակվում է new.csi.am/hy/events/2012/05/06/malatiasebastia

17։00


16/15 ընտրատեղամասի մոտ երկու հոգի ուղորդում են ընտրողներին 

16։40


18/11, Վեդի՝ քաղաքացին ցանկանում է իր աղջկա անձնագրով ընտրել:

16։30


34/26, 34/70, 34/23, 34/2՝ նշված ընտրատարածքներում քվեատուփերը փակված և կնքված չեն եղել: Դիտորդը նշված հանձնաժողովների նախագահներին ներկայացրել է գրավոր դիտարկումներ, որից հետո քվեատուփերը փակվել և կնքվել են:  

Ժամը 16.20–ի դրությամբ 080-080-804 թեժ գծին 115–ից ավելի ահազանգ է եղել

15:20


Վանաձորի 35/36 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցը կանգնած է եղել տեղամասի ներսում։ new.csi.am/hy/events/2012/05/06/vanadzor

15։55 


12/33, 12/34՝ Ահազանգ է ստացվել կաշառք բաժանելու վերաբերյալ։ Մեքենան մեկնել է դեպքի վայր, կաշառք բաժանելու դեպք չի արձանագրվել։ Սակայն արագ արձագանքման դիտորդը նկատել է առանց պետ. համարանիշի մերսեդես մակնիշի ավտոմեքենա, մոտեցել է ճշտելու, թե ովքեր են, մեքենան լքել է տարածքը։

15։20


4/31 և 4/33 ընտրատեղամասերը գտնվում են միմյանց մոտ, դրանց դիմաց շուրջ 5 ժամ կանգնած է սպիտակ գույնի մեքենա, որին մոտենում են խմբերով մարդիկ, այնուհետև գնում են ընտրության և դուրս գալուց հետո դարձյալ մոտենում են այդ մեքենային:

15։40


ք. Երևան,  8/04, թիվ 126դպրոց՝  ընտրատեղամասից դուրս կա ինչ-որ տարածք, որտեղ չեն թողնում ոչ ոքի, բայց այնտեղ մարդիկ են կուտակված։

15։40


6/12՝ Ժառանգության վստահված անձը ահազանգել է, որ վստահված անձինք բեյջ չեն ունեցել, ՀՀԿ ներկայացուցիչները խմբերով մարդիկ են բերել, դրսում կարմիր գրիչներ են տվել քվեարկությունից առաջ, իսկ հետո հավաքել են:

15:41


7/23` Մեքենայի անձնակազմի հաղորդմամբ, ՀԱԿ-ի վստահված անձը նկատել է, որ տեղամասում գումար են բաժանաւոմ, մոտեցել է, գումար տվողը նրան հրել է, ասել է, որ կարող է պարտքն են տալիս:

15:30 


12/10` Ահազանգ է ստացեվլ, որ մի աղջիկ համ իր համար է քվեարկել, համ երկու ծնողների: Մարդին կույր են ձևանում որ օգնության դիմեն, իսկ օգնողները ՀՀԿ-ից են:

15:30


Վահագնի գյուղ՝ Բաց քվեարկություն, կոնֆլիկտ։ Ուղարկվել է մեքենա։

15։15


22/14 և 22/16՝ կուտակումներ են առաջացել և ընտրողներն երկար սպասելուց հետո հեռանում են: 

15.18



33/70`քվեատուփերը հանձնաժողովի նախագահի կողմից կնքված չեն

15։20 Վանաձորի 35/36 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցը կանգնած է եղել տեղամասի ներսում։ new.csi.am/hy/events/2012/05/06/vanadzor

մոտ 14:50 


23/34` Դրախտիկ համայնքում տեղի են ունենում բռնություններ և ծեծ, ընտրությունը դադարեցվել է: Ուղարկվել է մեքենա։

14:40 


26/06` ընտրատարածքում լարված իրավիճակ է, առկա են կուտակումներ, դիտորդի բողոքները չեն ընթունվում, թույլ են տրվում բազմաթիվ խախտումներ:

14։36 


Արարատի մարզի 17/11–ընտրատեղամասում ընտրողներից մեկին ընտրություն կատարելու ուղղորդում new.csi.am/hy/events/2012/05/06/ararat


14:35 


Վանաձորի Մ.Հերացու բժշկական ուսումնարանի բակում ընտրակաշառք է բաժանվում

14:30 


39/11` Տեղամասային հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հրաժարվում է ընդունել դիտորդի կողմից ներկայացված գրավոր դիտարկումն այն մասին, որ ընտրասենյակում միաժամանակ գտնվել են 18 անձ, բացի այդ քվեախցում քվեարկության ժամանակ գտնվել են 2 անձ:

14:30 


ք. Երևան, 7/23` թեկնածու Սամվել Ալեքսանյանի անունից ընտրակաշառք են բաժանում, մինչև 50 մետր շառավղով կան կուտակումներ:

14:07 


11/08 Նոր Արեշ՝ «Հայկական Ժանամակ» լրագրող Կարինե Հարությունյանը հայտնում է, որ հանձնաժողովի նախագահն արգելում է գրանցամատյանում խախտումների վերաբերյալ վստահված անձանց նկատառումների գրանցումը:

13.59


Կապանի թիվ 38/18 ընտրատեղամասում կուտակումներ են եղել։ http://new.csi.am/hy/events/2012/05/06/kapan-halidzor  

13.50


Գյումրիի թիվ 37 դպրոցում տեղակայված 34/08 ընտրատեղամասում աննախադեպ կուտակումներ էին: new.csi.am/hy/events/2012/05/06/gyumri2

13:45


Արաբկիր համայնքի թիվ 4/15 տեղամասում ֆիքսվ ել է քվեախցիկում 2 անձի ներկայություն։ new.csi.am/hy/events/2012/05/06/arabkir


13:40


6/15 Աջափնյակ՝ վստահված անձն ընտրողների հետ խոսում է, զրուցի է բռնվում:

13.41


11/8՝ ոստիկանները գտնվում են ընտրատարածքում, դիտորդները արձանագրել են, հանձնաժողովի նախագահը հրաժարվել է ստորագրել

13:00


11/08՝ Ոստիկաններ կան սենյակներում, կնիքը 5 րոպեից ջնջվել է, նախագահը համաձայնել է կազմել արձանագրություն։

12:50


Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 5/11 ընտրատեղամաս 


Խոչընդոտել են լրագրողի աշխատանքը http://new.csi.am/hy/events/2012/05/06/davitashen 

12։50


8/03՝ ընտրատարածքում լարված և անկառավարելի վիճակ է, կատարվում է բաց քվեարկություն, հանձնաժողովի նախագահն ու ոստիկանությունը դրսևորում են անգործություն։

12:45


11/07՝ կնիքի հետ կապված խնդիրներ են արձանագրվել: Մեքենա է գնացել, խնդիրների վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

13:03 


Գավառի 22/09, 22/23, 22/30 ընտրատեղամասեր` բոլոր տեղամասերում կուտակումներ են եղել, սենյակում միաժամանակ 30–ից ավելի մարդիկ են եղել, հանձնաժողովների նախագահներն ի վիճակի չեն եղել վերահսկելու իրավիճակը։ new.csi.am/hy/events/2012/05/06/gavar

13:02


12/07` հանկարծ հայտնվել են մի խումբ անձինք, առանց հերթի արագ քվեարկել են:

մոտ 12:43


5/06 Դավիթաշեն՝ ընտրատեղամասի դիմաց` դպրոցի բակում, սպիտակ BMW ավտոմեքենայի մեջ գտնվող անձինք ընտրակաշառք են բաժանում, իսկ «Էլեն» տաքսի ծառայությունը ընտրողներին բերում է տեղամաս և ինչ-որ անձինք ցուցակագրում են ընտրողներին:

12.58


34/8՝ նկատվում են կուտակումներ։ Ուղարկվել է մեքենա, արձանագրել է, որ կան կուտակումներ։

12:45 


Գորիսի 37/03 ընտրատեղամաս՝ տեղի է ունեցել 3 ընտրախախտում new.csi.am/hy/events/2012/05/06/goris1

12:43 

Ճամբարակ 23/24 և 23/23 ընտրատեղամասեր Խմբակային քվեարկություն new.csi.am/hy/events/2012/05/06/chambarak

12.40


Գավառի շրջան, Բերտկունք գյուղ՝ հանձնաժողովի նախագահը ժամը մեկ զանգահարում է ԲՀԿ-ին և տեղեկացնում ընտրողների թվի մասին։

12։39


Շենգավիթ համայնքի 12/07 ընտրատեղամասում Տեղամասում հանկարծակի հայտնվել են մի խումբ ընտրողներ,  առանց հերթի արագ քվեարկել, ու հեռացել: new.csi.am/hy/events/2012/05/06/shengavit

12:25


 5/11
Սենյակում կան 15 հոգուց ավել մարդիկ: Քիչ առաջ քաշքշուկ է եղել: Մի կին քվեաթերթիկներով փորձել է դուրս գալ տեղամասից, արգելել են:

12.15


ք. Երևան, Արաբկիր 4/34՝ թեկնածուի մեծ պաստառը փակցված է տեղամասի կողքին, ծրարները սոսնձված չեն։ Տեղեկացվել է տվյալ տեղամասի մեր աշխատանքային խումբը։

12.09


34/02 Գյումրի՝ 3 հատ քվեատուփ, 1-ը լրացուցիչ է, կնքված չէ։

12։00


22/37՝ կուտակումներ, բաց քվեարկություն, հանձնաժողը չի կարողանում կարգավորել իրավիճակը: Ուղարկվել է մեքենա։

12:13


6/10` մեքենաների կուտակումներ:
Թեժ գծի մեքենան է ուղարկվել, դիտորդը նշում է 7 րոպե անց տեղում են եղել, մեծ քանակով մեքենաներ են նկատել, մնացել են տեղամասում 10 րոպե, այդ ընթացքում ոստիկանությանը հաջողվել է ցրել մեքենաները։

մոտ 12:10


21/4` տեղամասային հանձնաժողովի նախագահը հրաժարվել է ընդունել դիտորդի գրավոր դիտարկումը:

12.05


ք. Երևան, 4/36` անձնագրում դրված կնիքը անհետացել է:

12:03


Թիվ 9/34 մեծ կնիքն օգտագործված է եղել։ new.csi.am/hy/events/2012/05/06/yerevan1


12.00


Գեղարքունիք, Ծովակ գյուղ` ընտրողմեին թույl չեն տալիս ինքնուրույն ընտրել:

12։00


 թիվ 13/09 ընտրատեղամաս. Լուրեր.com-ի թղթակիցը հայտնում է, որ ընտրատեղամասի ներսում քաղաքացիների թիվը գերազանցում է 25-ից, ընտրողները համատարած գանգատվում են տեսողության խնդիրներից և պահանջում են, որպեսզի իրենց քվեախցիկ ուղեկցեն «թոռները»։

11:51


14/19 Փարպի
Բարգավաճ կուսակցության համակիրները խմբվել են և պահանջում են, որ բաց քվեարկություն տեղի ունենա, ընտրատեղամասում առկա են մեծ կուտակումներ։

11.51


Գյումրիից ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանը եւ Նազելի Յարալյանը ասել են որ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում: Ըստ հաղորդման հեղինակի՝ Գյումրիի քաղաքապետի տղան՝ Սպարտակ Ղուկասյանը օպերատորի ձեռքից վերցրել է հեռուստախցիկը, այնուհետեւ տարել նաեւ օպերատոր Վարազդատ Պապիկյանին:


Լրացված. Դիտորդը խոսել է ԲՀԿ-ի վստահված անձի հետ։ Նա փոխանցել է, որ տեսել է՝ Կենտրոնի տեսախցիկը վերցրել են, օպերատորը դուրս է եկել։ Ոստիկանը արագ արձագանքման մեքենայի փաստաբանին ասել է, որ ետ են վերադարձրել տեսախցիկը։ Այդ տեղամասում կա այլ խնդիր. մի քանի մարդիկ առանց համազգեստի դուրսուներս են անում, կան կուտակումներ։

11:50


 34/18՝ նկատվում են կուտակումներ տեղամասից քիչ հեռու սև գույնի վոլգայի մոտ

11.50


34/23` սենյակում կան 15-ից ավել ընտրողներ

11.41  


Արմավիրում Gelup -ը սեղաններ է տեղադրել ընտրատարածքում և քվեարկությունից հետո հարցնում է ընտրողներին, թե ում են քվեարկել:

11.42


Կապանի 38/5 ընտրատեղամաս Ընտրատեղամասը չափերով շատ փոքր է և հերթեր ու կուտակումներ են առաջանում new.csi.am/hy/events/2012/05/06/kapan

11:30


Ընտրատեղամաս 37/25` անձնագրում կնիքը դնելուց հետ 30 րոպե անց այն ջնջվել է:

11:29


22/30 Սարուխան գյուղ` բաց քվեարկություն:

11:26


Կենտրոն համայնքի 9-րդ ընտրատեղամասում Երթուղային տաքսիով ընտրողներ բերեցին new.csi.am/hy/events/2012/05/06/yerevan

11:14


Ընտրատեղամաս 5/12 և 5/13` կուտակումներ, քվեախուցի վերահսկում:

11:10


Ընտրատեղամաս 6/10՝ առկա են մեքենաների կուտակումներ, ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկում:

11:10


Ընտրատեղամաս 34/4՝ Գյումրի
Նախագահի նկարը ընտրատեղամասում

11:08


Ընտրությունների մեկնարկ Գորիս քաղաքի 37/1 ընտրատեղամասում new.csi.am/hy/events/2012/05/06/goris

11:21


Ընտրատեղամաս 14/05՝ Աշտարակ
Կողքի սենյակում նստած է քաղաքապետի տեղակալը և մարդիկ քվեարկելուց հետո գնում են այդ սենյակ:

11:00


12/26 Նորագավիթ՝ 3-րդ ժամն անցել է, սակայն հանձնաժողովի անդամները չեն փոխվում:

11։12


23/07 Սևան՝  տեղամասում ՔՀԻ մեքենայի լրագրողին թույլ չեն տվել մտնել, ասել են, որ հավատարմագրված պետք է լինի լրագրողը, վկայական ցույց տա:

11:11


41/23՝ փայտից քվեախցիկ է տեղադրված տեղամասում:

11:06


Ընտրատեղամաս 14/6՝ 15-ից ավելի մարդ կա ընտրատարածքում

10:50


ք. Արտաշատ 17/11՝ Ոստիկանությունը բանավոր հայտարարությանը ընթացք չի տալիս:
Մարզպետարանի առողջապահության վարչության պետ Գեղանուշ Ավետիսյանը 20 հոգու հետ պարբերաբար (արդեն 6-րդ անգամ) մուտք են գործում ընտրատարածք և քվեարկում, ահաբեկում են հանձնաժողովի անդամներին և ընտրողներին: Իսկ ոստիականները հրաժարվում են որևէ կերպ արձագանքել:

10:49


Ընտրատեղամաս 37/27՝ ընտրողը քվեարկելուց հետո որոշ ժամանակ անց եկել է իր կնոջ հետ և ցանկանում է կնոջն ուղեկցել ընտրախուց:

10:53


23/23 Ճամբարակ՝ 2 ժամում 27 անձ 2 հոգով է քվեարկել՝ հաշմանդամության հիման վրա, կասկած կա, որ իրականում հաշմանդամ չեն:

10:30


ք. Գավառ թիվ 23/37 ընտրատարծք՝ կատարվում է բաց քվեարկություն, դիտորդի վրա ճնշում է գործադրվում, նրան չեն թողնում կազմել արձանագրություն:

10:47


24/26 ընտրատեղամասում ջարդել են կամերան և ծեծի են ենթարկել ՀԱկ վստահված անձ Ալավերդի Նամալյանին և ԲՀԿ հանձնաժողովի անդամին: Կոտրել են նրանց ատամները... Հիմա այդ տեղամասում տեղի է ունենում բաց քվերակություւն ու առանց անձնագրի մարդիկ կատարում են լցոնումներ: Մեքենա է ուղարկվել: Ծեծը չի հաստատվել, ծեծված մարդ չեն տեսել: Հաստատվել է, որ ԲՀԿ-ականը նկարահանել է քվեախցիկը, որին հեռացրել են, ասել է, որ չի իմացել, որ չի կարելի նկարահանել: Նախագահը կազմել է արձանագրություն:

10:44


Ընտրատեղամաս 23/37՝  տեղի է ունենում բաց քվեարկություն, գյուղապետը ճնշում է գործադրում ընտրողների նկատմամբ

10:38


Ընտրատեղամաս 1/17՝ 1 խցիկ 2 հոգի են մտել, հանձնաժողովի նախագահը մոտեցել է, իր ասելով, որ զգուշացնի, որ 2 անձ չի կարող գտնվել խցիկում:

մոտ 10:15


12, տեղամաս 07` Ծերեթելի
Գազելով ժողովրդին տանում են ընտրատեղամաս, ցուցակներով տանում են քվեարկության:

10:15


23 Գագարինի տեղամաս՝ առավոտից ընտրողները, մինչև քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելը, պատուհանից քվեաթերթիկը ցույց են տալիս ինչ-որ անձանց, հետո նոր գցում:

10.00


ք. Սիսիան, 37/11, 37/14՝ Մասսայական ընտրակաշառքների բաժանում, ոստիկաննները բողոք-դիմումները չեն ընդունում:

10:16


Կապան 38/15՝ ընտրողներին ընդունում են ըստ համարների, օրինակ նշում են առաջին 200 անձանցից ովքեր կան, դրանք թող առաջինը ներս մտնեն, դա արվում է տեղամասում կուտակներից խուսափելու համար:

10:10


23 ընտրատարածք, Մեծ Մասրիկ ընտրատեղամաս՝ Զինվորականները քվեարկել են առանց փաստաթղթի: Լրացում.ՊՆ պարզաբանում(http://new.csi.am/hy/events/2012/05/06/defence)

10.00


Ճամբարակ` 23/22 կամ 23/21
տեղի է ունեղել ծեծ, դիտորդին հեռացրել են ընտրասենյակից

ժ.9:50


Քանաքեռ-Զեյթուն՝ Ընտրությունից հետո մոտ 30 րոպե անց կնիքը վերացել է

ժ. 9 :45


Կապան, 38 ընտրատարածք, թիվ 8 տեղամաս
Կասկածներ կան, որ ընտրողը կարող է ընտրել, սակայն հայտնում է, որ չի կարող:

ժ. 9.13


Նար-Դոս 9/3 տեղամաս,


Կնիքը արագ անհետանում է։

ժ. 9.12


Կապան 38 ընտ,8 տեղամաս


1/ անձնագրի մեջ կնիքը անհետանում է 15 րոպեում, 2/ կասկածում է, որ անձը իրականում տեսողության խնդիր չունի, նույնը կասկածում է նախագահը։

ժ. 9.10


24 ընտրատարածք, Զոլաքար, Ծովինար գյուղ


Թեկնածու Խ. Ս. հայտնում է, որ վստահված անձի են ծեծել: Կնիք չեն դնում:


Իրավական շտապ օգնության մեքենան եղավ տեղում և արձանագրեց, որ բողոք ներկայացնող թեկնածուի վստահված անձը տեղում է։

ժ. 9.01


Արտաշատի Դիմիտրով գյուղի համայնքապետը բոլոր ընտրողների հետ խոսում է նոր թողնում մտնեն ընտրատեղամաս։

ժ. 9.00


Ընտրատեղամաս -10\05


20 LS 321 պետհամարանիշով, ARMENIA տաքսին մի խումբ մարդկանց բերեց ընտրատեղամաս, հետո խաչմերում կանգնած մարդկանց էր սպասում, իսկ մի երիտասարդ Հավատանք որ փոխենք կազմով նոթատետր ձեռքին, մարդկանց ցուցակ էր ստուգում և կողքերն էր նայո(մ, ինչ-որ մարդկանց էր սպասում.

ժ. 9.00


Ընտրատեղամաս - 05/09


3 ոստիկան է տեղամասում, հանձնաժողովի նախագահը ոչինչ չի անում

ժ. 8:44


ՀԱԿ–ից տեղեկացնում են, որ անձնագրում դրվող կնիքը (որն ապացուցում է ընտրություններին մասնակցած լինելը) 15 րոպեից անհետացել է։

ժ. 8:41


Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից ահազանգում են, որ գիշերը այցեր են եղել 3 վստահված անձանց տներ և սիտպել հրաժարվել վստահված անձ լինելուց։ Այցելուները եղել են Ծովագյուղի համայնքապետը և նրա մորաքրոջ տղան՝ ՀՀԿ թեկնածու Հակոբ Հակոբյանը։

ժ. 8:40


Ընտրատեղամաս -10\05


Սևանի 23/07 ընտրատարածքում կուտակումներ, հանձնաժողովի նախագահը ոչինչ չի կարողանում անել։ Ոստիկանությունից ասում են՝ լիազորված չեն ինչ-որ բան անել

ժ. 8:18


Ընտրատեղամաս -5\02


Թիվ 5/02 մեքենաներով մարդկանց են բերում։