ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ահազանգեր. 080-080-804 թեժ գծին

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքից
ահազանգում են, որ գիշերը այցեր են եղել 3 վստահված անձանց տներ և սիտպել
հրաժարվել վստահված անձ լինելուց։ Այցելուները եղել են Ծովագյուղի համայնքապետը և նրա մորաքրոջ տղան՝
ՀՀԿ թեկնածու Հակոբ Հակոբյանը։
Սևանի 23/07 ընտրատարածքում ընտրողների կուտակումներ
կան, հանձնաժողովի նախագահը ոչինչ չի կարող անել։
Մեկ այլ ահազանգով՝ ընտրատեղամասում կա ոստիկան, իսկ
հանձնաժողովի նախագահը ոչինչի չի ձեռնարկում։
ՀԱԿ–ից տեղեկացնում են, որ անձնագրում դրվող կնիքը (որն
ապացուցում է ընտրություններին մասնակցած լինելը) 15 րոպեից անհետացել է։
Source Url:
