ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գավառում խմբակային քվեարկություն է, կուտակումներ
www.hra.am –ի թղթակիցը
Գավառի 22/09, 22/23, 22/30 ընտրատեղամասերում արձանագրել է խախտումներ և քաոսային
վիճակ։ Բոլոր տեղամասերում կուտակումներ են եղել, սենյակում միաժամանակ 30–ից ավելի
մարդիկ են եղել, հանձնաժողովների նախագահներն ի վիճակի չեն եղել վերահսկելու իրավիճակը։
22/23 ընտրատեղամասում քվեախցիկները տեղադրված են եղել ընտրական
հանձնաժողովի կողքին։
22/30 տեղամասում մեր թղթակիցն ականատես է եղել բաց և խմբակային
քվեարկության դեպքերի։ Իսկ երբ հանձնաժողովի նախագահին զգուշացրել է, որ խախտում է
տեղի ունենում, նա պատասխանել է. «Ի՞նչ է, ուզում եք գյուղում եվրոպական չափանիշներին
համապատասխան ընտրությո՞ւն անցկացվի…»։
Հանձնաժողովի նախագահը պատճառաբանել է, որ իր համագյուղացիները
ընտանիքով գալիս են քվեարկելու և ինքը չի կարող նրանց «նեղացնել»։
Մեր թղթակցի հաղորդմամբ՝ Գավառում բոլորը խոսում էին 15.000
դրամ ընտրակաշառք բաժանելու մասին, սակայն ոչ ոք փաստեր չներկայացրեց։
