ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընտրություններին կմասնակցի 2.484.003 ընտրող

Մայիսի 5–ի դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված
ընտրողների ընդհանուր թիվն է` 2.484.003.
տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Նրանցից.
- այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման
վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի
ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 15.399.
- ՀՀ-ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը
ՀՀ-ում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված`
993.
-քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող,
իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող
ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 1320.
- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում
քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 1739:
Ընտրողների ռեգիստրի ճշտումները.
ապրիլի 26–ի դրությամբ՝ 2.482.238 ընտրող
ապրիլի
16՝ 2.482.593
ապրիլի 6՝ 2.482.739
