ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իշխանյանի գործով քրեական գործ չի հարուցվելու

«Ուվալնյատի օրը» գրքի պատմվածքների
բովանդակության համար Հովհաննես Իշխանյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժվել
է Երևան քաղաքի Մաշտոցի քննչական բաժնի կողմից:
Որոշվել է, որ այս գործում հանցագործության դեպք չկա և հանցակազմը բացակայում է:
Այս մասին ՀՀ գլխավոր դատախազությունից
տեղեկացրել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ ի պատասխան վերջինիս հարցման:
Հովհաննես Իշխանյանի դեմ քրեական գործի հարուցումը մերժվել
է՝ «ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածով նախատեսված
պոռնակագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու վերաբերյալ՝ հանցագործության
դեպքի բացակայության պատճառաբանությամբ, նրա
և Նառա Վարդանյանի կողմից (ժողովածուն տպագրողը–հեղ.) ՀՀ քր.օր. 188 հոդվածով նախատեսված
ապօրինի ձեռնարկատիրություն կատարելու վերաբերյալ՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»,-
գրված է ՄԻՊ–ին ուղղված պատասխանիմեջ:
Հիշեցնենք, որ 24-ամյա Հովհաննես Իշխանյանին 2 անգամ կանչվել է ոստիկանություն՝
պարզաբանումներ տալու համար իր«Ուվալնյատիօրը» գրքի պատմվածքների
բովանդակության համար: 2011թ. գարնանը 300 տպաքանակով
տպագրված այս գրքի մեջ ներկայացված է բանակային առօրյան, վարքն ու բարքը, կան նաև բաց տեսարանների նկարագրությամբ հատվածներ, որը անհանգստացրել է ինչպես ՀՀ ռազմական ոստիկանության աշխատակիցներին, այնպես էլ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության
կենտրոնական և Մաշտոցի բաժնի ոստիկաններին:
ՀովհաննեսԻշխանյանըգնդապետԽաչատրյանինպարզաբանելէ, որգրքումփաստերչենկարողլինել, քանիորգրքիբովանդակություննիրականությանըչիհամապատասխանումև, այնուամենայնիվ, նաևգրավորբացատրությունտվելոստիկաններին:
Նրան նաև մեղադրում էին պոռնկագրական
նյութեր կամ առարկաներ տարածելու մեջ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի համաձայն պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածողներին պատժում են տուգանքով կամ կալանքով՝ երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի
