Զինծառայողը հացադուլ է հայտարարել

ՀՀ ժամկետային զինծառայող, 23 ամյա Սուրեն Կիրակոսյանը, մոր խոսքերով, երկու օր է հացադուլ է հայտարարել: Նա բողոքում է, որ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում պատշաճ չեն հետևում իր առողջական խնդիրներին:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության կողմից սահմանված կարգի համաձայն Կիրակոսյանը պիտանի է եղել ոչ շարային ծառայության, սակայն ծառայել է լիարժեք, որի համար 2 անգամ փորձել է խուսափել ծառայությունից ու արդեն երկրորդ անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվում:

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժիշկներն առաջարկել են վիրահատել նրան, սակայն նա չի համաձայնվել, քանի որ կարծում է` վիրահատությունը կարող է վտանգավոր լինել կյանքի համար: