ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընտրացուցակները հրապարակվել են

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու ՀՀ ոստիկանությունն իրենց կայքերում հրապարակել են ընտրողների ցուցակները:
Ստուգելու համար, թե ընտրողների ցուցակում Ձեր և այլ անձանց տվյալներն արդյոք առկա են, կարող եք այցելել www.elections.am և www.police.am կայքեր, ինչպես նաև՝ տեղամասային կենտրոններ:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար, մինչև մայիսի 1-ը կարելի է դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ քաղաքացու հաշվառման վայրի անձնագրային ծառայություն:
Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով քաղաքացուն:
Հարցեր առաջանալու դեպքում զանգահարել 53-88-63 հեռախոսահամարով:
