Ընտրություններին ընդառաջ. 180 թեկնածու, 8 կուսակցություն և մեկ դաշինք

Մարտի 22–ին ավարտվեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջադրումների ժամկետը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով համամասնական ընտրակարգով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել 8 կուսակցություն և մեկ դաշինք։

Առաջադրվել են.

Հայաստանի հանրապետական կուսակցությունը (համամասնական ցուցակը՝ 253 անձ),


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ցուցակը՝ 165 անձ),


Հայ Յեղափոխական դաշնակցությունը (ցուցակը՝ 85 անձ),


«Ժառանգություն» կուսակցությունը (ցուցակը՝ 73 անձ),


«Օրինաց երկիր» կուսակցությունը (ցուցակը՝  178 անձ),


Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը (ցուցակը՝ 119 անձ),


Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ցուցակը՝ 45 անձ),


Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ցուցակը՝ 75 անձ),


«Միավորված հայեր» կուսակցությունը (ցուցակը՝ 29 անձ):

ՀՀ 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով ընտրվելու համար առաջադրվել է 180 թեկնածու։ Նրանցից 87–ն ինքնառաջադրվել է։ Մեծամասնական ընտրակարգով ընտրվելու համար առաջադրված անձանցից 83–ն անկուսակցական են։

Մայիսի 6–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավն սկսվելու է ապրիլի 8–ից և ավարտվելու է մայիսի 4–ին։