ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Երկիրը» կվճարի Տ.Արզաքանցյանին «լակոտ» բառի համար. վճռաբեկ բողոքները վերադարձվել են

«Երկիր» օրաթերթի և ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի բողոքները Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել։
Կողմերը վճռաբեկ բողոք էին ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ օգոստոսի 24-ին կայացրած որոշման դեմ: Այդ որոշմամբ՝ դատարանը մերժել էր նրանց վերաքննիչ բողոքները և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի վճիռը:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին առաջին ատյանի դատարանը Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Երկիր» օրաթերթի բավարարել էր մասամբ ՝ օրաթերթին պարտավորեցնելով վճարել 288 հազար դրամ, որից 200 հազարը պատգամավորի հասցեին արված՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորող «լակոտ» բառի, իսկ 88 հազարը՝ դատական ծախսերի համար: Դատարանը «Երկիրին» պարտավորեցրել էր նաև թերթում հրապարակել վճռի եզրափակիչ մասը:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
Source Url:
