ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Մարտի 1–ի» գործով քննչական խումբն ունի նոր ղեկավար

2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանին, ով ղեկավարելու է քննչական խմբի աշխատանքները. այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։
«Մարտի 1-ի» քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավար, ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը 2011թ. նոյեմբերի 16-ին անձնական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության պետի պաշտոնում:
Աղբյուրը՝ www.hra.am
Source Url:
