ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Թռչկանի հաղթանակը կարող է թանկ նստել պետության վրա

Չնայած «Պաշտպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության ակտիվիստներն ու բնապահպանները տոնում են հաղթանակ, այնուամենայնիվ, դեռ մտահոգվելու առիթ կա:
ՀՀ բնապահպանության նախարարը դեռևս հետ չի կանչել ջրվեժի մոտ ՀԷԿ -ի կառուցման թույլտվությունը, իսկ ջրվեժը չունի անձնագիր և ջրվեժի պահպանվող տարածքները հստակ որոշված չեն:
ՀՀ կառավարության թույլ տված սխալի պատճառով տուժելու է նաև պետական բյուջեն, քանի որ «Ռոբշին» ՍՊԸ-ն պատրաստվում է լիցենզիայի կասեցման որոշումը ստանալուն պես բողոքարկել այն դատարանում, քանի որ մեծ գումարներ է ծախսել:
Բնապահպանները պատրաստվում են դիմել պետական մարմիններին, որպեսզի Թռչկանը ունենա անձնագիր` հետագայում այլ տեսակի բախումներից խուսափելու նպատակով:
Հիշեցնենք, որ բնապահպանական շարժման ակտիվիստների ճնշման ներքո, ինչպես նաև հիմք ընդունելով վարչապետի վերջին կառավարության նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությունը ՝ ընկերությունը դադարեցրել էր շինարարությունը և տեխնիկան դուրս բերել Թռչկանի տարածքից:
Աղբյուրը՝ www.hra.am
