ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դիտորդները դատապարտում են միջգերատեսչական հանձնաժողովի անգործությունը
Միջգերատեսչական հանձնաժողովը որոշում չի կայացնում ծանր հիվանդ դատապարտյալների գործերի վերաբերյալ։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2011թ. հունիսի 9-ին և հուլիսի 22-ի հրատապ հաշվետվություններով դիմել էր ՀՀ արդարադարության նախարարին 5 (այնուհետև ևս 3) ծանր հիվանդ դատապարտյալների առողջական խնդիրներով:
Ծանր հիվանդ դատապարտյալներից երկուսը ենթարկվել են բժշկական համապատասխան հետազոտության և Բժշկական աշխատանքային հանձնաժողովի որոշմամբ՝ նրանց գործերը ներկայացվել են միջգերատեսչական հանձնաժողովին: Սակայն մինչ օրս վերոհիշյալ հանձնաժողովը ոչ մի քայլ չի ձեռնարկել որևէ որոշում կայացնելու համար: Նման անտարբերության արդյունքում դատապարտյալներից մեկը 2 անգամ ինքնավնասման է դիմել:
«Դիտորդների խումբը դատապարտում է նման գործելաոճը, որը հանգեցնում է մարդու իրավունքների կոպիտ խախտման»,– ասված է դիտորդական խմբի հայտարարությունում:
Աղբյուրը՝ www.hra.am
