ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կառավարության շենքի առջև բողոքի ցույցերը շարունակվում են

Այսօր' նոյեմբերի 3-ին, կառավարության շենքի առջև կրկին իրենց բողոքն էին արտահայտում բանակում զոհված զինվորների ծնողները և բանակում տիրող իրավիճակից դժգոհ քաղաքացիները: Ցուցարարները պահանջում էին արդար դատաքննություն, իսկ զոհված զինվորների ծնողները' գոնե մեկ զինվորի սպանության գործի արդար բացահայտում։
Ցույցի ժամանակ բանակում սպանված Արտակ Նազարյանի մայրը զրույց ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանի հետ և փոխանցեց իր բաց նամակը Սեյրան Օհանյանին, որը թեև հրապարակվել էր սեպտեմբերի 28-ին և ուղղված էր զինդատախազին, այնուամենայնիվ, այն դեռ անպատասխան է:
Ցույցին մասնակցում էր նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով նշեց, որ հաղորդագրություն է ներկայացրել իր դեմ տեղի ունեցած հանցագործության մասին և դատի է տվել ոստիկանապետին: Լալա Ասլիկյանի գործողությունները չխոչընդոտվեցին այսօր, չնայած, որ ըստ լուրերի՝ չէր թույլատրվելու կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնել։
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին, իսկ այնուհետև Լալա Ասլիկյանին բերման էին ենթարկել ոստիկանություն կառավարության շենքի առջև տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ:
Սոֆյա Մանուկյան
Աղբյուր: www.hra.am
