Դատարանն առավելագույն պատժի դատապարտեց Զարուհի Պետրոսյանի ամուսնուն

Հոկտեմբերի 14-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Թաթուլ Պողոսյան) վճռեց 10 տարվա ազատազրկման դատապարտել ընտանեկան բռնության հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանի ամուսնուն՝ Յանիս Սարկիսովին:

Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-մասի 14-րդ կետով՝ առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ (նախատեսված է 6-10 տարի ազատազրկում): Դատարանը դատապարտեց Սարկիսովին առավելագույն պատժի:

Սարկիսովի պաշտպան Ժորա Հարությունյանը պատրաստվում է վճիռը բողոքարկել վերաքննիչ ատյանում:

Աղբյուրը՝ www.hra.am