Կքննարկվեն ծանր հիվանդությունների հետևանքով պատժի կրումից ազատվելու համակարգի խնդիրները

Հոկտեմբերի 14-ին տեղի կունենա «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների հետևանքով պատժից ազատման համակարգի օրենսդրական և գործնական խնդիրները Հայաստանում» զեկույցի շնորհանդես-քննարկումը:

Զեկույցն ամփոփում է Հայաստանում պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների հետևանքով պատժից ազատման համակարգի օրենսդրական և պրակտիկ խնդիրների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացրել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն:

Զեկուցողները կներկայացնեն այն ընթացակարգերը, որոնց միջոցով կարգավորվում է ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատման ինստիտուտը Հայաստանում, կքննարկվեն բացահայտված խնդիրները։ Քննարկմանը հրավիրված են ոլորտին առնչվող պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների, դիվանագիտական առաքելությունների, տեղական և միջազգային ՀԿ-ների ներկայացուցիչներ: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»  ՀԿ-ն կներկայացնի նաև համակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ։ 

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն զեկույցը պատրաստել է «Ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատում» ծրագրի շրջանակներում՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի, USAID-ի  և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։

Աղբյուրը՝ www.hra.am