«Բանակն իրականում» նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին

«Բանակն իրականում» նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով տրամադրել  հետևյալ տեղեկատվությունը' 1994թ.-ից մայիսի 12-ից մինչև 2011թ. սեպտեմբերի 30-ը ժամանակահատվածի համար.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մահացած, անհայտ կորած և բռնությունների ենթարկված անձանց ցանկը, ներառյալ' անունը, ազգանունը, բնակության վայրը, մահանալու, անհայտ կորելու և խեղվելու հանգամանքներն ու պատճառները.

-կանոնադրական կանոնների խախտման, սպանությունների, այլ զինվորական հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ենթարկված զինծառայողների ցանկը, ներառյալ' պաշտոնը, պատասխանատվության կամ պատժի տեսակը.

- դատարանի կողմից զինվորական հանցագործության համար դատապարտված և պատիժը կրած, զինված ուժերում ներկայումս ծառայող սպաների թիվը.

- առողջական խնդիրների պատճառով զորացրված զինծառայողների թիվը.

-օտարերկրյա պետությունների ռազմական հաստատություններում ուսման կամ վերապատրաստման ուղարկված սպաների ցանկը, ներառյալ տվյալներ, թե նրանցից ովքեր են  ներկայումս շարունակում ծառայությունը ՀՀ զինված ուժերում.

- ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց որդիների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության մասին տվյալներ, ներառյալ' տարկետումների կամ զինծառայությունից ազատման հիմքերը.

- ՀՀ զինված ուժերին սնունդ, դեղորայք, համազգեստ, գրենական պիտույքներ մատակարարող' պետական գնումների մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկը:

Աղբյուրը՝ www.hra.am