ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նորանշանակ դատավորը չէր հասցրել գործին ծանոթանալ
«Ավետարանի հավատքի քրիստոնյաների միաբանության» Սևանի տեղական միավորի հոգևոր հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի քննությունը արդեն երկրորդ անգամ է հետաձգվում:
Հոգևոր հովիվը վերաքննիչ բողոք է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2011թ. կայացրած վճռի դեմ, որով իրեն մեղավոր են ճանաչել «Շանթ» հեռուստաընկերության լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մեջ։
Սեպտեմբերի 13-ին նշանակված նիստը հետաձգվել էր դատավորիներից մեկի՝ թոշակի անցնելու պատճառով: «Ինձ ասացին, որ նոր նշանակված դատավորին գործը երեկ են փոխանցել և նա դեռ չի հասցրել ծանոթանալ, այդ պատճառով նիստը հետաձգվում է»,- www.hra.am -ին փոխանցեց Վլադիմիր Բաղդասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
Առաջիկա նիստի օրը դեռ նշանակված չէ:
Աղբյուրը՝ www.hra.am
