ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ինչպես պաշտպանել առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը
Սեպտեմբերի 20-ին՝ «Պաշտպանե՛ք առողջ միջավայրում ապրելու ձեր իրավունքը» գրքույկի շհորհանդեսին, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել է առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքին նվիրված սեմինար:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ նախագահ Սոնա Այվազյանի խսքերով՝ գաղափարն իրենց մոտ վաղուց էր առաջացել: Իսկ վերջին տարիների ակտիվ կառուցապատումը և քաղաքացիական դժգոհության ալիքը դարձան առիթ այդ գաղափարն իրագործելու համար:
«Նաև աշխատելով բնակիչների և երիտասարդ ակտիվիստների հետ՝ հասկացանք, որ որքան էլ որ իրենք հետաքրքրված են, շատ դեպքերում կարիք ունեն լրացուցիչ ինֆորմացիայի՝ հատկապես իրավական գիտելիքների: Եվ մենք այդ գրքույկում քաղեցինք ու զետեղեցինք որոշ իրավական ակտերից հատվածներ, որոնք առնչվում են այդ իրավունքների պաշտպանությանը»:
«Պաշտպանե՛ք առողջ շրջակա միջավայրում ապրելու ձեր իրավունքը» գրքույկում տեղեկատվություն կա նաև այն մասին, թե ի՞նչ իրավունքներ և պարտավորություններ ունեն պետական մարմիններն ու կառուցապատողները, և ի՞նչ կարող են անել քաղաքացիները, եթե ընթացող ապօրինի շինարարությունը ոտնահարում է իրենց իրավունքները:
Աղբյուրը՝ www.hra.am
