Ազատ է արձակվել 558 դատապարտյալ

Օգոստոսի 6-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից  ազատ է արձակվել 558 դատապարտյալ և կրճատվել 323 դատապարտյալի պատժաչափ. տեղեկացնում է քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Համաներմամբ դեռևս ազատ են արձակվել. Էրեբունի ՔՀԿ-ից՝ 118, Կոշից՝ 115,  Սևանից՝ 71,  Նուբարաշենից՝ 67, Արթիկից՝ 48, Վարդաշենից՝ 34,  Հրազդան ՔՀԿ-ից՝ 32, Դատապարտյալների հիվանդանոցից՝ 31, Վանաձորից՝ 19, Գորիսից՝ 16 և Աբովյանից՝ 7 դատապարտյալ:

Երևան Կենտրոն ՔՀԿ-ում ազատ արձակման ենթակա դատապարտյալ չկա:

Էրեբունի ՔՀԿ-ից՝ 74, Արթիկից՝ 40, Կոշից՝ 79, Սևանից՝ 44, Վարդաշենից՝ 22,Աբովյան ՔՀԿ-ից՝ 16, Վանաձորից՝ 15, Գորիսից՝ 9, Դատապարտյալների հիվանդանոցից՝ 12, Հրազդանից՝ 8 և Նուբարաշենից՝ 4 դատապարտյալի պատժաչափ կրճատվել է:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկն ընդունվել էր Ազգային ժողովի կողմից: Մայիսի 26-ին խորհրդարանը ընդունեց համաներման որոշում:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:

Աղբյուրը՝ www.hra.am