Երիտասարդները հանուն մարդու իրավունքների

«Ինտեգրում» երիտասարդական ՀԿ–ն հուլիսի 27-31-ին կազմակերպել է «Երիտասարդները հանուն մարդու իրավունքների» լուսանկարների ցուցահանդես: Այն տեղի է ունենում Սիրահարների այգում:

Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածությունը մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև` հանրության ուշադրությունն ուղղել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Ցուցահանդեսի նպատակներից է նաև հայ երիտասարդության ներգրավումը մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման գործընթացում:

Սոֆյա Մանուկյան
Աղբյուր` www.hra.am