Զարուհի Պետրոսյանի գործով դատական նիստը հետաձգվել է 3 օրով

Զարուհի Պետրոսյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվել է մինչև հուլիսի 25–ը՝ ժամը 12։00–ը: Զարուհի Պետրոսյանի իրավահաջորդի փաստաբան Գոռ Մարգարյանը միջնորդություն է ներկայացրել նախորդ երկու դատական նիստերի ժամանակ քննարկված նյութերին ծանոթանալու համար։ Հիշեցնենք, որ Մարգարյանը այդ դատական նիստերին ներկա չէր գտնվել, քանի որ նիստերի մասին պատշաճ կարգով չէր ծանուցվել։

Աղբյուրը՝ www.hra.am