Առանց հիմնավոր ապացույցների մեղավոր ճանաչված տղան համաներմամբ ազատ է արձակվել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 21.02.2011թ. առանց հիմնավոր ապացույցների մեղավոր ճանաչված 28-ամյա Արկադի Գևորգյանին: Հունիսի 14-ին Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր' Մհեր Արղամանյան) բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռը և կիրառելով ՀՀ նախագահի համաներում հայտարարելու մասին որոշումը' քրեական գործի վարույթը կարճեց ու դադարեցրեց քրեական հետապնդումը: Արկադի Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվեց և նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական վճիռ է կայացրել Արկադի Գևորգյանի նկատմամբ' առանց նրա մեղավորությունն ապացուցող փաստական հիմքերի, միայն նախաքննության ընթացքում տված ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա: Գևորգյանը մեղադրվում էր չորս գողություն և մեկ գողության փորձ կատարելու մեջ: Նա պնդում է, որ իրեն 5 օր շարունակ ապօրինաբար պահել են ոստիկանությունում, որտեղ ճնշման տակ և առանց պաշտպանի ներկայության ինքնախոստովանական ցուցմունք է գրել:

Աղբյուրը' www.hra.am