ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մուտք քրեակատարողական հիմնարկներ. 6 ամսում 15 թույլտվություն և 13 մերժում
«Մարդու իրավունքները Հայաստանում» կայքը հարցում էր ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն՝ հետաքրքվելով, թե վերջին 6 ամսում զանգվածային լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու քանի՞ դիմում են ստացել և քանի՞ թույլտվություն ու մերժում է տրվել։
Քրեակատարողական վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2010թ դեկտեմբերի 15 -ից մինչեւ 2011թ. հունիսի 15-ը ԶԼՄ-ը ներկայացուցիչները քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու 15 դիմում են ներկայացրել, որից 8-ը մերժվել է, իսկ 7-ը՝ ընդունվել։ Նույն ժամանակահատվածում ՀԿ-ներից ստացվել է 13 դիմում. 8 թույլտվություն և 5 մերժում։
|
|
դեկ |
հունվ |
փետ |
մարտ |
ապրիլ |
մայիս |
հունիս |
ընդ. |
|
ԶԼՄ |
1թույլ |
1մերժ |
1 թույլ 1 մերժ |
2 թույլ |
3 մերժ |
2 թույլ 2 մերժ |
1թույլ 1մերժ |
7 թույլ 8 մերժ |
|
ՀԿ |
|
|
2 թույլ |
1 մերժ |
2 թույլ 2 մերժ |
2 թույլ 1 մերժ |
2թույլ 1 մերժ |
8թույլ 5մերժ |
|
Ընդ. |
1 |
1 |
4 |
3 |
7 |
7 |
5 |
15 թույլ 13 մերժ |
Քրեակատարողական վարչության փոխանցմամբ՝ մերժումները հիմնավորվել են տարբեր պատճառաբանումներով, որոնց հրապարակումը վարչությունը նպատակահարմար չի համարում։
Աղբյուրը՝ www.hra.am
