Սերժ Սարգսյանը նշանակել է ԿԸՀ-ի անդամներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 13-ին նշանակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) յոթ անդամներին:

Նախագահն հաստատել է ներկայացված թեկնածուներին

Արտակ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ (Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ)՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով

Տաթևիկ ՕՀԱՆՅԱՆ (Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ)՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով

Արմեն ՍՄԲԱՏՅԱՆ (Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ)՝ յոթ տարի պաշտոնավարման ժամկետով

Լաուրա ԳԱԼՍՏՅԱՆ (ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած անդամ)՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով

Գարեգին ԱԶԱՐՅԱՆ (ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկած անդամ)՝ յոթ տարի պաշտոնավարման ժամկետով

Գեորգի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ)՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով

Սիլվա ՄԱՐԿՈՍՅԱՆ (ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ)՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:

Գործող ԿԸՀ-ի լիազորություններն այսօր ավարտվում են։

Աղբյուրը՝ www.hra.am