ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դիտորդական խումբն ավելի քան 1 ամիս սպասում է ՀՀ արդարադատության նախարարի պատասխանին

2011թ. հունիսի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը ;հրատապ հաշվետվություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին' պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններ ունեցող 5 դատապարտյալների' 3–ը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից, 2 հոգի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից:
«Բժշկական առողջապահական հանձնաժողովի /ԲԱՀ/ կողմից հաստատվել է այդ դատապարտյալների հիվանդությունների բժշկական ախտորոշումները, սակայն, քանի որ միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ընթացակարգը հստակեցված չէ, հիվանդների ազատ արձակման խնդիրը ձգձգվում է անորոշ ժամանակով»,- ասվում է ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի հայտարարությունում:
Մինչ այժմ ՀՀ արդարադատության նախարարության կողմից որևէ պատասխան խումբը չի ստացել, այդ պատճառով, համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման Կարգի 13-րդ կետի հրապարակվում է խմբի հրատապ հաշվետվությունը, միաժամանակ վերստին պահանջելով ՀՀ արդարադատության նախարարից հրատապ լուծելու դատապարտյալներին պատժից ազատելու խնդիրը, քանի որ նրանց պատժի հետագա կրումը գնահատում ենք որպես դատապարտյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունք:
Աղբյուրը՝ www.hra.am
