ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համաներվել է ավելի քան 500 դատապարտյալ
Հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 505 դատապարտյալ և կրճատվել 214 դատապարտյալի պատժաչափ. տեղեկացնում է քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Համաներմամբ դեռևս ազատ են արձակվել. Էրեբունի ՔՀԿ-ից՝ 111, Կոշից՝ 95, Սևանից՝ 65, Նուբարաշենից՝ 62, Արթիկից՝ 47, Վարդաշենից՝ 31, Դատապարտյալների հիվանդանոցից՝ 27, Հրազդան ՔՀԿ-ից՝ 30, Վանաձորից՝ 18, Գորիսից՝ 13 և Աբովյանից՝ 6 դատապարտյալ:
Երևան Կենտրոն ՔՀԿ-ում ազատ արձակման ենթակա դատապարտյալ չկա:
Էրեբունի ՔՀԿ-ից՝ 49, Արթիկից՝ 37, Կոշից՝ 24, Սևանից՝ 39, Աբովյան ՔՀԿ-ից՝ 15, Վանաձորից՝ 14, Գորիսից՝ 9, Վարդաշենից՝ 15, Դատապարտյալների հիվանդանոցից՝ 7 և Նուբարաշենից՝ 4 դատապարտյալի պատժաչափ կրճատվել է։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկն ընդունվել էր Ազգային ժողովի կողմից: Մայիսի 26-ին խորհրդարանը ընդունեց համաներման որոշում:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:
Աղբյուրը՝ www.hra.am
