Ազատ է արձակվել 487 դատապարտյալ

Հունիսի 24-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից  ազատ է արձակվել 487 դատապարտյալ և կրճատվել 172 դատապարտյալի պատժաչափ. տեղեկացնում է քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Համաներմամբ դեռևս ազատ են արձակվել. Էրեբունի ՔՀԿ-ից՝ 111, Կոշից՝ 93,  Սևանից՝ 63,  Նուբարաշենից՝ 57, Արթիկից՝ 47, Վարդաշենից՝ 31,  Դատապարտյալների հիվանդանոցից՝ 27, Հրազդան ՔՀԿ-ից՝ 26, Վանաձորից՝ 17, Գորիսից՝ 13 և Աբովյանից՝ 2 դատապարտյալ:

Երևան Կենտրոն ՔՀԿ-ում ազատ արձակման ենթակա դատապարտյալ չկա:

Էրեբունի ՔՀԿ-ից՝ 37, Արթիկից՝ 37, Կոշից՝ 24, Սևանից՝ 20, Աբովյան ՔՀԿ-ից՝ 14, Վանաձորից՝ 12, Գորիսից՝ 9, Վարդաշենից՝ 8, Դատապարտյալների հիվանդանոցից՝ 7 և Նուբարաշենից՝ 4 դատապարտյալի պատժաչափ կրճատվել է։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկն ընդունվել էր Ազգային ժողովի կողմից: Մայիսի 26-ին խորհրդարանը ընդունեց համաներման որոշում:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:

Աղբյուրը՝ www.hra.am