Կոնվենցիայի վավերացման կոչ Հայաստանի Հանրապետությանը

Փարիզ-Երևան-09.06.2011 

ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին.

«Այսօր մենք Ձեզ գրում ենք Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիան միջազգայնորեն վավերացնելու մեր քարոզարշավի առիթով: FIDH-ն ուրախ է, որ Հայաստանի կառավարությունը կարող է մոտ ապագայում վավերացնել Կոնվենցիան: Օգտվելով առիթից՝ մենք ցանկանում ենք այն վավերացնելու կոչ անել:

Միգրացիան շարունակում է մնալ ամենակարևոր սոցիալ-տնտեսական ֆենոմենը, որը մեծապես ազդում է Հայաստանի վրա, որը և՛ ներգաղթողների, և՛ արտագաղթողների երկիր է: Հաշվարկված է, որ հայ արտագաղթողների թիվը կազմում է 800.000-ից ավելի մարդ, որը կազմում է բնակչության 25 տոկոսը: Արտասահմանյան փոխանցումների ամենամեծ բաժինը Հայաստան ուղարկված գումարներն են կազմում, որոնք Հայաստանի տնտեսության համար մեծ դեր ունեն: Հայաստանի արտագաղթողները բախվում են քսենոֆոբիայի /այլատյացության/ հետ՝ մասնավորապես Ռուսաստանում և օրինական ճանապարհով աշխատելու խնդիրներ ունեն, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում:

Թեև միգրացիան շատերի համար դրական փոփոխություն է, մյուսները ստիպված են արտագաղթում և արդյունքում բազմաթիվ խնդիրների են առնչվում: Ողջ աշխարհում միգրանտ աշխատողները չարաշահման, խտրականության և շահագործման հիմնական թիրախն են: Միգրանտ աշխատողների վերաբերյալ կոնվենցիայի վավերացումը թույլ կտա պայքարելու մարդու իրավունքների նման խախտումների դեմ' բարելավելով միգրանտների աշխատանքային և կենսական պայմանները և ամրապնդելով նրանց օրինական պաշտպանությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվելու տարվանից'1990թ.-ի դեկտեմբերի 18-ից ի վեր, Կոնվենցիան վավերացվել է 44 պետությունների կողմից (ներառյալ Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի կողմից) և ստորագրվել է 15 պետությունների կողմից:

Վավերացնելով Կոնվենցիան' Հայաստանը կարտահայտի իր դիրքորոշումը առ այն, որ ՀՀ-ն ճանաչում է միգրանտ աշխատողների առանձնահատուկ խոցելիությունը և խրախուսում է  մարդկային և օրինական աշխատանքային և կենսական պայմաններին: Ճանաչումը կարևոր ազդակ կլինի արտասահմանում գտնվող սեփական քաղաքացիների իրավունքների պաշտպանության պատրաստակամության գործում:

Մենք կոչ ենք անում ՀՀ կառավարությանը Միգրանտ աշխատողների կոնվենցիան ընդունելու 20-ամյակի առիթն օգտագործել և վավերացնել մարդու իրավունքների պաշտպանության այս կարևոր գործիքը:    

Մենք ակնկալում ենք Ձեր կառավարության կողմից ստանալ սույն նամակում բարձրացրած խնդրի վերաբերյալ կարծիքներ և սպասում ենք Ձեր պատասխանին»:

Նամակը ստորագրված է FIDH նախագահ Սուեր Բելասենի և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ, FIDH-ի գլխավոր քարտուղար Արտակ Կիրակոսյանի կողմից: