ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ազատ է արձակվել 419 դատապարտյալ
Հունիսի 7-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 417 դատապարտյալ և կրճատվել 25 դատապարտյալի պատժաչափ. տեղեկացնում է քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Համաներմամբ դեռևս ազատ են արձակվել. Էրեբունի ՔՀԿ-ից՝ 92, Կոշից՝ 86, Սևանից՝ 49, Նուբարաշենից՝ 46, Արթիկից՝ 42, Վարդաշենից՝ 31, Դատապարտյալների հիվանդանոցից՝ 26, Հրազդան ՔՀԿ-ից՝ 19, Վանաձորից՝ 16, Գորիսից՝ 11 և Աբովյանից՝ 1 դատապարտյալ: Երևան Կենտրոն ՔՀԿ-ում ազատ արձակման ենթակա դատապարտյալ չկա: Էրեբունի ՔՀԿ-ից՝ 7, Գորիսից՝ 9, Նուբարաշենից՝ 2, Դատապարտյալների հիվանդանոցից՝ 3, Աբովյան ՔՀԿ-ից՝ 3 և Վարդաշենից 1 դատապարտյալի պատժաչափ կրճատվել է։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համաներման առաջարկն ընդունվել էր Ազգային ժողովի կողմից: Մայիսի 26-ին խորհրդարանը ընդունեց համաներման որոշում:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:
Աղբյուրը՝ www.hra.am
