ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վաղը ԱԺ–ն կընդունի Ընտրական օրենսգրքի կոալիցիոն նախագիծը
Այսօր երկրորդ ընթերցմամբ խորհրդարանն ընդունվեց Ընտրական օրենսգրքի կոալիցիոն նախագիծը: ԱԺ-ն ընդունել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկը և համաձայնել երրորդ ընթերցում կազմակերպել 24 ժամվա ընթացքում։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմության' ՀՅԴ-ի ու «Ժառանգության» առաջարկած այլընտրանքային նախագիծն ԱԺ օրակարգ չմտավ: Խորհրդարանական ընդդիմությունը հանդես եկավ չորս հիմնական առաջարկներով, որոնցից ընդունվեց միայն մեկը:
Փոփոխված ընտրական օրենսգիրքը չի բավարարում խորհրդարանական ընդդիմությանը: Վերջիններս իրենց առաջարկությունների մեծ մասի մերժումը պայմանավորում են քաղաքական կամքի բացակայությամբ:
«Ընտրական հանձնաժողովները մինչ այժմ ձևավորվում էին վերից վար կուսակցական սկզբունքով՝ ԱԺ ֆրակցիաներից ելնելով։ Այն ոչ թե վատ սիստեմ էր, այլ ուղղակի չաշխատեց Հայաստանում։ Հիմա առաջարկում են, որ իշխանությունները նշանակեն պատասխանատուներին՝ վերահսկողներին, և միայն ամենաստորին՝ տեղամասային հանձնաժողովներում լինի կուսակցական ներկայություն։ Այսինքն՝ վերջում բարդեն ամեն բան կուսակցությունների վրա՝ տեղամասային հանձնաժողովների տեսքով. մենք սա չենք ընդունում, այն իր մեջ լուրջ ծուղակներ է պարունակում»,- իր մտահոգությունն էր կիսել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Ընտրական օրենսգրքի նախատեսվող փոփոխությունների շուրջ վերջերս կազմակերպված քննարկմանը։
Աղբյուրը՝ www.hra.am
