Ուղիղ կապ անձնագրային և վիզաների վարչության հետ

Մայիսի 24-ին ոստիկանական «Ուղիղ կապի» հյուրն է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը: Նա կպատասխանի քաղաքացիների' իր ղեկավարած վարչության  գործառույթներին առնչվող հարցերին (ինչպես ստանալ ՀՀ քաղաքացու նոր անձնագիր, ինչ անել անձնագրի կորստի դեպքում, բոլոր տարիքի քաղաքացիներին անձնագիր տալու կարգը և այլն):

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետին կարող եք հարցեր ուղղել մայիսի 24-ին' ժամը 14.30-ից մինչև 15.30-ը, 54-73-14 հեռախոսահամարով (նշված ժամանակահատվածից հետո «Ուղիղ կապը» չի գործելու):

«Ուղիղ կապի» հարցուպատասխանները կհրապարակվի «02» շաբաթաթերթում:

Արդեն երկրորդ շաբաթն է հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին հուզող հարցերին լիարժեք պարզաբանումներ տալու նպատակով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության  վարչությունում գործում է «Ուղիղ կապ»:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ ոստիկանությունում սկսեց գործել նաև թեժ գիծ' քաղաքացիներից ոստիկանների ապօրինի գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: