ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քաղաքապետարանը չեղյալ է համարել ավագանու որոշումը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն օրերս ամփոփեց տեղեկատվության իրավունքի իրացման պրակտիկայի վերջին եռամսյակի իր ուսումնասիրությունն ու հրապարակեց պաշտոնյաների «սև ցուցակը», որոնք այս կամ այն կերպ խոչընդոտել են կամ չեն տրամադրել ինֆորմացիա։
Ստեփանավանի քաղաքապետ պրն Ղարաքեշիշյանը հայտնվել էր այս ցուցակում իր ընդունած «Քաղաքապետարանում պատճենահանվող որոշումների կրկնօրինակների համար տեղական վարձավճար սահմանելու մասին» թիվ 19-Ն որոշման պատճառով, որի համաձայն քաղաքապետարանը տեղեկատվության մեկ էջը տրամադրում էր 500 դրամ վարձավճարով։
«Սև ցուցակը հրապարակելուց 3 օր անց, Ստեփանավանի քաղաքապետարանն իր իսկ նախաձեռնությամբ ուժը կորցրած է ճանաչել ավագանու այս որոշումը (թիվ 19-Ն)»,- ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրությունում։
Սև ցուցակում էր հայտնվել նաև Առողջապահության նախարարը, ինչի համար նախարարության համապատասխան աշխատակիցը նկատողություն է ստացել։
Աղբյուրը՝ www.hra.am
