Մի' հանդուրժեք բռնությունը. ահազանգեք

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան տեղեկացնում է ընտանեկան բռնության  նորանոր դեպքերի մասին:

Վերջերս արձանագրված դեպքերից է ք.Երևանի Շենգավիթ վարչական շրջանում Հայկ Դավթյանի կողմից կատարված դանակահարության փաստը' կնոջ' 25-ամյա Աստղիկ Ղազարյանի նկատմամբ: Վերջինս ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն: Ա. Ղազարյանին վիրահատել են: Ներկայումս նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Մեկ այլ դեպք գրանցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա ոստիկանության բաժանմունքում, երբ 73-ամյա ամուսինը դանակով հարվածել է կնոջը: Բարեբախտաբար, կնոջ առողջությանը վտանգ չի սպառնում:

Ընտանեկան բռնության հանդուրժումը և հասարակության անտարբերությունը այս երևույթի նկատմամբ խարխլում է  հայ ընտանիքների հիմքը, այս չարիքը դառնում է շատ կանանց և երեխաների դժբախտության, անդառնալի կորստի պատճառ:

 

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բոլոր նրանց, ովքեր իրենց շրջապատում ականատես են լինում ընտանեկան բռնության դեպքերի, ահազանգել հետևյալ հեռախոսահամարներով'

Ընտանեկան բռնության դեպքում' 0 800 80 850; 010 54 28 28; 010 44 07 40

Սեռական բռնության դեպքում' 0 800 01 280

Թրաֆիկինգ' 0 800 50 558; 0 800 80 801: