Տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման պրակտիկա

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անցյալ եռամսյակում տեղեկություններ ստանալու հարցումներ է ուղարկել տարբեր պետական մարմինների, որի արդյունքում պարզել է, որ 50 հարցումներից 44-ի կամ 88% դեպքում ստացվել է լիարժեք պատասխան: 2006թ-ի նույն ժամանակահատվածում հարցումների միայն 50-55%-ին է պատասխան տրվել։

Ուսումնասիրությունը նաեւ պարզել է, որ դեռեւս կան լուռ մերժումներ, երբ ուղղակի անտեսվում է հարցումը։ 2011թ-ի առաջին եռամսյակում մարդու տեղեկատվություն ստանալու հիմնարար իրավունքը խախտած պաշտոնյաները հայտվել են կենտրոնի սեւ ցուցակում։ Այն գլխավորում են Առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը։

Աղյուսակը՝ www.foi.am