Հայաստանն ու Վրաստանը քրեակատարողական համակարգում համագործակցության հուշագիր են ստորագրել

Վրաստանի պատիժների իրականացման և իրավական օգնության նախարարությունը և Հայաստանի արդարադատության նախարարության Իրավունքի ինստիտուտը համագործակցության հուշագիր են ստորագրել:

Փաստաթղթի ստորագրման արարողությանը մասնակցել են Վրաստանի պատիժների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն, նախարարության ուսումնական կենտրոնի ղեկավար Նատո Գուգավան, Հայաստանի Իրավունքի ինստիտուտի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, Վրաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը, այլ պաշտոնատար անձինք:

Հուշագիրը ենթադրում է եռամյա համագործակցություն քրեակատարողական համակարգի աշխատակիցների պատրաստման և վերապատրաստման նպատակով հետևյալ ուղղություններով' համատեղ խորհրդաժողովների, «կլոր սեղանների», սեմինարների, վարժանքների, դասախոսությունների, անցկացում, հաղորդում է «Գրուզիա online»-ը:

Աղբյուր' www.news.am