ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵԱՀԿ գործող նախագահն այսօր կայցելի Հայաստան

Մարտի 17-19-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը (Audronius Ažubalis), տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Այցի ընթացքում նախատեսված են Աուդրոնիուս Աժուբալիսի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Երևանյան հանդիպումների ժամանակ նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ օրակարգային խնդիրների լայն շրջանակ, անդրադարձ կկատարվի արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:
Մարտի 18-ին նա կհանդիպի լրագրողների հետ: Մինչ այդ Աժուբալիստ գտնվել է Բաքվում և Թբիլիսիում:
Աղբյուր`http://www.panorama.am
Source Url:
