Ադրբեջանը երրորդ երկրի է հանձնել 3 հայ ռազմագերիներին

Ադրբեջանը երրորդ երկրի է հանձնել 3 հայ ռազմագերիների: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստը հաստատեց նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը: Վերջինս, սակայն, չմանրամասնեց, թե որ երկրին են հանձնել հայ ռազմագերիները:

Նշենք, որ Ադրբեջանի պետհանձնաժողովի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի քարտուղար Շահին Սայիլովը հայտնել էր, որ 2009թ. Գերևարված հայ զինվորներ Հրանտ Մարկոսյանը, Ռաֆիկ Թևոսյանը և Վարդան Սարգսյանը, իրենց կամքով, ՄԱԿ-ի միջնորդությամբ ուղարկվել են երրորդ երկիր։
Ի դեպ, այսօր Հայաստանն Ադրբեջանին է հանձնելու մեկ ռազմագերու:
Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը NEWS.am-ին հայտնեց, որ խոսքը ադրբեջանցի ռազմագերի Անար Հաջիևի մասին է:
ներկայումս Ադրբեջանում են գտնվում 3 հայ ռազմագերիներ` Օհան Հարությունյանը, Գևորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը, և 6 քաղաքացիական անձինք` Արթուր Բադալյանն ու 5 անձից բաղկացած մի ընտանիք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները:

Աղբյուր՝ http://news.am