ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հ. Հակոբյան «Մենք ընդունեցինք, որ սխալ ենք և ուղղեցինք մեր սխալը»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքում կատարվող փոփոխություններին ՀՀԿ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ ԱԺ և Կառավարությունը գիտակցելով օրենքում կատարվող փոփոխությունների անհրաժեշտությունն այսօր արդեն ուղղում են իրենց սխալը։
«Կատարված փոփոխությունների համաձայն, այսուհետ մինչև մեկ տարվա ստաժ ունեցող մայրերը իրենց գումարները կստանան հետևյալ սկզբունքով` տարվա եկամուտը բաժանվելու է տասներկու ամսվա վրա, այսինքն` նրանք կստանան փոխհատուցում հիսուն տոկոսի չափով։ Եթե նախկին օրենքում եկամտահարկ չէր պահվում, ապա հիմա հստակ կատարում ենք պահումները և վճարում ենք մաքուր եկամտի հարյուր տոկոսը։ Մենք ընդունեցինք, որ սխալ ենք և ուղղեցինք մեր սխալը»,-ասաց Հակոբ Հակոբյանը։
Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով, օրենքի փոխությունը տեղին էր և ժամանակին, սակայն ավելի լավ կլիներ, եթե սկզբից նման ձևով օրենքն ընդունվեր։
«Հիմա թեև ուշացումով, բայց ժամանակին փոփոխությունը կատարվել է և ԱԺ-ից պետք է ակնկալենք, որ այսուհետ հաշվի կառնեն նաև բնակչության կարծիքը»,-նշեց Վազգեն Սաֆարյանը։
Աղբյուր`http://www.panorama.am
