Մեկ օրում` 14 խախտում

ԼՂՀ ՊԲ-ում հայտարարում են, որ Ադրբեջանում ստում են` հայտարարելով, թե հունվարի 25-ին հայերն են խախտել հրադադարի ռեժիմը Աղդամի շրջանում:

«Հակառակը, հունվարի 25-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Աղդամի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը 14 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Բարեբախտաբար, հայկական կողմում կորուստներ կամ զոհեր չկան»,-«Ա1+»-ին ասաց ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Նա հայտնեց, որ տարածած լուրերը, որ հրադադարի խախտման արդյունքում ադրբեջանցի սպա է զոհվել` կրկին ստահոդ են:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ այսօր հաղորդագրություն էր տարածել, թե հունվարի 25-ին Աղդամի ուղղությամբ խախտվել է հայ-ադրբեջանական շփման գծում խախտվել է հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում զոհվել է 1985 թվականին ծնված ադրբեջանցի սպա:

Աղբյուր՝ http://www.a1plus.am