FAO. Հայաստանն աշխարհի այն 10 երկրների շարքում է, որտեղ 2010 թ. տեղի է ունեցել գների ամենաբարձր աճը

ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ FAO-ն, Հայաստանին դասել է այն 10 երկրների շարքում, որտեղ 2010 թ. երկրորդ կիսամյակում տեղի է ունեցել պարենային ապրանքների գների ամենաբարձր աճը։ Այդ մասին այսօր' հունվարի 12-ին, լրագրողներին ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հապին։

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը բավականին բաց է, որի հետևանքով միջազգային շուկաների գնաճային ճնշումները ավելի արագ են ներթափանցում Հայաստան։ Իր դերն է խաղացել նաև Հայաստանի եղանակային վատ պայմանները, ինչի հետևանքով գրանցվել է գյուղատնտեսության անկում և գյուղմթերքների գների աճ։

ՀԲ-ն 2011 թ. Հայաստանում կանխատեսում է գնաճի տեմպերի նվազում՝ գնաճը կլինի 4-5 տոկոսի շրջանակներում, 2010 թ. 9,4 տոկոսի համեմատ։

Աղբյուր'  www.news.am