ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նորոգվել է 170 տուն
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» կազմակերպությունը վերջին ֆինանսական տարվա ընթացքում հատել է իր կողմից 400.000 կառուցված և վերանորոգված տների նշաձողը։
1976 թվականին հիմնադրվելուց ի վեր, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» շահույթ չհետապնդող կազմակերպության գործունեության ինքնաջակցման և նպատակային օժանդակության մոդելը աշխարհում ավելի քան 2 միլիոն մարդու ապահովել է վերակառուցված, վերանորոգված կամ նոր բնակարաններով ու տներով։
Այն 2000թ. ի վեր այն Հայաստանում կառուցել, վերակառուցել կամ վերանորոգել է ավելի քան 590 տուն և բնակարան։ Կազմակերպությունը 2011 ֆինանսական տարում նախատեսում է վերանորոգել 170 տուն և բնակարան։
««Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան» շարունակում է իր ջանքերը՝ օժանդակելու պատշաճ և մատչելի բնակարանների կարիք ունեցող ընտանիքներին։ Մենք ուրախ ենք, որ կարողացանք օգնել «Հաբիթաթ ֆոր Հյումենիթիին»՝ Հայաստանում համայնքների համար առավել բարենպաստ բնակարանային պայմաններ ապահովելուն ուղղված այս կարևոր նշաձողին հասնելու գործում»,- նշել է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը։
Աղբյուր' www.a1plus.am
