ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Արդար դատաքննություն և դատական իրավունքի անկախություն»

Նոյեմբերի 9-10 Գոլդեն Թյուլիփ Երևան հյուրանոցում մեկնարկեց «Արդար դատաքննություն և դատական իրավունքի անկախություն» թեմայով ԵՄ-Հայաստան հասարակական կազմակերպությունների համաժողով: Համաժողովի նպատակն է զարգացնել առկա ԵՄ-Հայաստան մարդու իրավունքների ոլորտում երկխոսությունը ինչպես իրավապահ մարմինների, իրավաբանների, այնպես էլ քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցության շնորհիվ, ինչպես նաև համաժողովի նպատակներից է մասնակիցներին տալ հնարավորություն իրենց տեսակետն արտահայտելու Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակի մասին: Սեմինարի նպատակներից է նաև Հայաստանի և Եվրոպայի իրավապահ մարմինների և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև կապերի հաստատումը և դրանց զարգացումը:
Համաժողովի բացման ժամանակ մասնակիցները հույս հայտնեցին, որ այս սեմինարը հնարավորություն կտա իրենց քննարկել արդար դատաքննության և դատական իրավունքի անկախության իրավիճակը Հայաստանում և ԵՄ-ում և կազմել հետագա համագործակցության ծրագրեր` ուղղված նշված ոլորտը բարելավվելուն:
Նշենք նաև, որ համաժողովի անցկացման վայրի հարևանությամբ` Շառլ Ազնավուրի հրապարակում, նախատեսվում է անցկացնել պիկետ, որը կազմակերպել է Հայ Ազգային Կոնգրեսը, որի նպատակն է ներկայացնել ԵՄ հյուրերին քաղբանտարկյալների իրավիճակը Հայաստանում:
Սոֆյա Մանուկյան
Աղբյուր՝ www.hra.am
