ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ամենամյա զեկույցում Հայաստանը 76-րդն է
Մարդկային զարգացման բարձր մակարդակով աշխարհում առաջատար են Նորվեգիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն, Իռլանդիան, Լիխտենշտեյնը, Նիդերլանդները, Կանադան, Շվեդիան և Գերմանիան։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժողովուրդների իրական հարստությունը. Մարդու զարգացման ուղիները» զեկույցում։
Զեկույցը պարունակում է տարբեր երկրներում կենսամակարդակի, սոցիալական ապահովության, առողջապահության, բնակչության կրթական և մշակութային զարգացման մակարդակի, հանցավորության, շրջակա միջավայրի պաշտպանության վիճակի, որոշումների կայացման գործում մարդկանց մասնակցության վերաբերյալ տվյալներ։
Մարդկային զարգացման բարձր մակարդակ ունեցող պետությունների շարքում են նաև Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը և Ուկրաինան։ Այս երկրները զբաղեցնում են, համապատասխանաբար, 61-րդ, 65-րդ, 66-րդ, 67-րդ և 69-րդ տեղերը։
Վրաստանը զբաղեցնում է 74-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 76-րդ։
Մարդկային զարգացման միջին մակարդակ ունեցող պետությունները ցանկը գլխավորում են Թուրքմենստանն ու Ֆիջին (87-88)։ Այդ խմբում են նաև Մոլդովան, Ուզբեկստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։
Ընդհանուր առմամբ ցուցակում տեղ է գտել 169 երկիր։ Ցուցակի վերջին տեղերում են Նիգերը, Կոնգոն և Զիմբաբվեն։ Մարդկային զարգացման ցածր մակարդակով պետությունների շարքում է 41 երկիր։
Աղբյուր՝ http://tert.am
